‘Լոթար Մաթեուս. «Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթիու՞մ»: Թող հեքիաթներ չպատմի»’

1468

«Բավարիայի» նախկին ֆուտբոլիստ Լոթար Մաթեուսը քննադատել է մյունխենյան ակումբում Գվարդիոլայի աշխատանքը:

«Ես կխոսեմ ըստ էության եւ չեմ խուսափի գլխավոր հարցից: Գվարդիոլայի եւ նրա ֆուտբոլիստների միջեւ երբեք ջերմ հարաբերություններ չեն եղել: Բոլոր այդ ուսին թփթփացնելը, գրկախառնություններն ու նրա արտահայտությունները միայն հասարակության համար էին:

«Մանչեսթեր Սիթի՞»: Թող մեզ հեքիաթներ չպատմի: Քաղաքաբնակների կազմի պլանավորումը շատ կարեւոր պրոցես է, որպեսզի նա 100 տոկոսով կենտրոնացված լիներ «Բավարիայի» վրա»,- ասել է Մաթեուսը:

Նշենք, որ դեկտեմբերի 20-ին պաշտոնապես հայտարարվեց, որ Գվարդիոլան կհեռանա թիմից: Ամռանը մյունխենյան ակումբի մարզիչ կդառնա Կառլո Անչելոտին: Կատալոնյան մարզչի ծառայություններով հետաքրքրված են ԱՊԼ մի շարք ակումբներ. «Չելսին», «Մանչեսթեր Յունայթեդը» եւ «Մանչեսթեր Սիթին»:

Անգլիական ԶԼՄ-ների տեղեկություններով Գվարդիոլան ցանկություն է հայտնել կանգնել ՄՅՈՒ-ի ղեկին: 42-ամյա մարզչի գլխավորությամբ գերմանական գրանդը 2 անգամ դարձել է Գերմանիայի չեմպիոն, Գերմանիայի գավաթակիր, ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթակիր եւ Աշխարհի ակումբային առաջնության չեմպիոն: Այս պահին մյունխենյան թիմը 46 միավորով գլխավորում է Բունդեսլիգան: Հունվարի 22-ին արտագնա խաղ պետք է անցկացնի «Համբուրգի» հետ:

Նախորդ հոդվածը‘ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակ. Հայաստանի հավաքականը բարձրացել է երկու հորիզոնականով’
Հաջորդ հոդվածը‘Վենգեր. «Գվարդիոլայի խաղային մոդելը համապատասխանում է «Արսենալին»»’