‘Լողորդ Շավարշ Կարապետյանի սխրանքի մասին ֆիլմ կնկարահանեն’

1671

Logos Film ընկերությունը ֆիլմ է նկարահանում հայազգի լողորդ Շավարշ Կարապետյանի սխրանքի մասին, հաղորդում է կինոստուդիայի կայքը:

Ֆիլմը կկոչվի «20 կյանք»: Այն նվիրված կլինի այն սխրագործությանը, որը ստորջրյա լողի աշխարհի տասնյոթակի չեմպիոն  Շավարշ Կարապետյանը կատարել է 1976 թ. սեպտեմբերին: Նա իր եղբոր հետ միասին կարողացել էր Երևանյան լիճն ընկած տրոլեյբուսից դուրս բերել 92 ուղևորներից 20-ին:

 Ֆիլմի պրոդյուսերներն են Սվետլանա Դալին և Օլգա Սինելշչիկովան:

60-ամյա Շավարշ Կարապետյանի մասին կրկին սկսեցին խոսել անցյալ տարեվերջին, երբ նա դարձավ Սոչիի օլիմպիական կրակի էստաֆետի մասնակիցներից մեկը, փոխանցում է gazeta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Իրանի նախագահը $400 հազար է նվիրաբերել հրեական հիվանդանոցին’
Հաջորդ հոդվածը‘Պայթյուն Կիևի արհմիությունների տանը ‘