‘Լոնդոնայն պուրակում հավերժացրել են փայտփորիկի մեջքին նստած ճանապարհորդող աքիսին’

1110

Լոնդոնյան պուրակում, որտեղ մարտի սկզբին տեսել էին, թե ինչպես է փայտփորիկը թռչում՝ մեջքին նստած աքիսի հետ միասին, տեղադրվել է այդ կենդանիներին նվիրված հուշատախտակ: Նրա վրայի մակագրությունն ազդարարում է. «Հորնչերչ քաղաքային պուրակ: Փայտփորիկին թամբած աքիսի տունը»: Այդ մասին հաղորդել է The Telegraph-ը:

Հուշատախտակը տեղադրել է տեղացի 30-ամյա Սթիվեն Քրոսը:

Ցուցանակը տեղադրվել է մարտի 8-ին, առանց պուրակի վարչակազմի և տեղական իշխանությունների գիտության: Առայժմ հայտնի չէ, թե նրանք ինչպես կարձագանքեն տեղի բնակչի այդ ինքնագործունեությանը:

Հորնչերչ պուրակում փայտփորիկի ու նրա մեջքին նստած աքիսի թռիչքը լուսանկարել է սիրողական լուսանկարիչ Մարտին Լե-Մեյը: Twitter-ում հայտնվելուց հետո լուսանկարը մեկ օրվա ընթացքում վերահրապարակվել է մոտավորապես 6,5 հազար  անգամ: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Մադուրոն արտակարգ լիազորություններ է խնդրում՝ ԱՄՆ-ին դիմակայելու համար’
Հաջորդ հոդվածը‘ՉԼ. «Բավարիա» – «Շախտյոր» 7-0․ Մյունխենցիները դուրս են գալիս քառորդ եզրափակիչ (տեսանյութ)’