‘Լոնդոնը, հավանաբար, կկորցնի աշխարհի խոշորագույն ֆինանսական կենտրոնի իր տիտղոսը’

764

2012 թ. Լոնդոնը կարող է զրկվել աշխարհի խոշորագույն ֆինանսական կենտրոնի իր տիտղոսից՝ կապված աշխատանքի շուկայում իրավիճակի վատթարացման հետ: Այս մասին, ինչպես հաղորդում է The Guardian-ը, ասված է Տնտեսության և բիզնեսի հետազոտության կենտրոնի (CEBR) զեկույցում: Վերլուծաբանների կարծիքով՝ 2012 թ. Լոնդոնն իր տեղը կզիջի Նյու Յորքին, իսկ մինչև 2015 թ. բրիտանական մայրաքաղաքը կիջնի երրորդ տեղը՝ իրենից առաջ թողնելով Հոնկոնգը:

The Wall Street Journal-ը նկատում է, որ Լոնդոնի ֆինանսական սեկտորում 2012 թ. աշխատատեղերը կնվազեն մինչև 249,5 հազարը (2011 թ.՝ 280,3 հազար), մինչդեռ Նյու Յորքում մինչև տարեվերջ այս ցուցանիշը կկազմի 254,2 հազար ֆինանսիստ: Հոնկոնգի համար կանխատեսել են բանկերում  մինչև 247,9 հազար աշխատատեղ՝ մինչև 2015 թ., և 262 հազար՝ մինչև 2016-ը: 

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանցի զինյալներն աջակցում են Սիրիայի ընդդիմությանը ‘
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ Ինդիանա նահանգում խոշոր պայթյուն է տեղի ունեցել, կան զոհեր’