‘Լոնդոնը չի խոչընդոտի Ասանժի արտահանձնմանը ԱՄՆ-ին’

1006

Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Ջերեմի Հանթը հայտարարել է, որ չի խոչընդոտի WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին ԱՄՆ-ին արտահանձնելու գործընթացին:

CBS հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ նախարարին հարց էր ուղղվել՝ արդյո՞ք նա կխոչընդոտի ամերիկյան արդարադատության նախարարության համապատասխան դիմումին ընթացք տալուն, այդ թվում՝ այն դեպքում, եթե հաղթի Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնի համար մղվող պայքարում և ստանձնի վարչապետի պաշտոնը:

«Մենք պետք է հետևենք սեփական իրավական գործընթացին, ճիշտ այնպես, ինչպես ԱՄՆ-ը պետք է հետևի իր սեփական իրավական գործընթացներին: Կուզենայի՞ կանգնել Ջուլիան Ասանժի ճանապարհին, որը պռտք է կանգնի արդարադատության առաջ: Ո՛չ, ես դա չեմ անի»,- ասել է նախարարը:

Փոխանցում է newsru.com-ը:

Նախորդ հոդվածը‘Սամվել Բաբայանի համակիրների հետ կապված միջադեպի գործով 2 անձ կալանավորվել է’
Հաջորդ հոդվածը‘ՉԺՀ. «Տյանանմենի հրապարակում ցույցերի ճնշումը ճիշտ որոշում էր»’