‘
Լոնդոնի գերագույն դատարանը ԶԼՄ-ների պահանջով տեղեկություններ է հրապարակել Բորիս Բերեզովսկու և նրա նախկին քաղաքացիական կնոջ բազմամիլիոնանոց դատական վեճի շուրջ, հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Ինչպես հայտնում են բրիտանական լրատվամիջոցները, Բերեզովսկին փորձել է հասնել նախկին կնոջ և իր երկու երեխաների մոր՝ Ելենա Գորբունովայի պահանջով նախորդ տարվա վերջին դատարանի որոշմամբ «սառեցված» 200մլն ֆունտ ստեռլինգ արժողությամբ ակտիվների նկատմամբ կալանքի վերացմանը:
Գորբունովան դատարանի միջոցով Բերեզովսկուց պահանջում է Մեծ Բրիտանիայում անշարժ գույքի վաճառքից ստացված 5 մլն ֆունտ ստեռլինգ: Բերեզովսկու խնդրանքով՝ դատական հայցի մասին ողջ տեղեկատվությունը մինչև վերջերս հանրությունից գաղտնի է պահվել:
‘