‘Լոնդոնի դատարանը Ասանժին դատապարտել է 50 շաբաթ ազատազրկման’

857

WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը մեղավոր է ճանաչվել դատական կարգադրությունը խախտելու մեջ, ինչի արդյունքում յոթ տարի առաջ գրավի դիմաց ազատ է արձակվել և կարողացել է թաքնվել Էկվադորի դեսպանատանը:

Չորեքշաբթի Լոնդոնի Սազերք շրջանի արքայական դատարանը 47-ամյա Ասանժին դատապարտել է 50-շաբաթյա ազատազրկման: Դատավիճիռն արձակող դատավորը նշել է. «Շատ կարևոր է, որ ոչ մեկն օրենքից բարձր չլինի»:

WikiLeaks-ում դատավճիռն այսպես են մեկնաբանել. «Ջուլիան Ասանժի դատավճիռը ցնցող է, այն նման է վրեժի: Մենք խորապես անհանգստացած ենք, թե որքան արդարացի  կլինի Բրիտանիայի դատարանը նրա արտահանձնման մասին որոշում կայացնելիս»:

Ասանժի արտահանձնման վերաբերյալ գործը Լոնդոնում կքննվի հինգշաբթի:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Մեսին կարժանանա Կատալոնիայի ամենահեղինակավոր շքանշաններից մեկին’
Հաջորդ հոդվածը‘Գատուզո.«Հիմա ֆուտբոլիստներն ուրիշ են. բողոքում են և արդարցումներ փնտրում»’