‘Լոնդոնի կենտրոնում ուղղաթիռը բախվել է վերամբարձ կռունկին’

726

Լոնդոնի կենտրոնական հատվածում ուղղաթիռը բախվել է վերամբարձ կռունկին և հրկիզվել: Պատահարի հետևանքով երկու մարդ է զոհվել, կա ևս 2 վիրավոր, հայտում է Sky News-ը:

Ականատեսների խոսքերով՝ բախումից հետո վերամբարձ կռունը ծռվել է և տանիքից ցած կախվել:

Անկման հետևանքով ուղղաթիռը վնասել է երկու ավտոմեքենա, որոնցում ուղևորների առկայությունը դեռ ճշտվում է:

Առայժմ վթարի պատճառները հայտնի չեն: Ամենայն հավանականությամբ՝ վաղ առավոտյան Լոնդոնում խիտ մառախուղ է եղել, ինչն էլ պատահարի առիթ է հանդիսացել:

 

Նախորդ հոդվածը‘Ղլեչյանը՝ բերանը կարած կալանավորի մասին. Կարող է՝ ուզում էր ԱՄՆ նախագահին էլ հանդիպեր’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանում ջրօրհնեքի լողին կմասնակցի 800 հազար մարդ’