‘Լոնդոնի ոստիկանությունը հետաքննում է «Չելսի» — «Մանչեսթեր Յունայթեդ» խաղի միջադեպը. տեսանյութ’

959

Լոնդոնի ոստիկանություն սկսել է հետաքննել հոկտեմբերի 28-ին Անգլիայի Պրեմիեր լիգայի «Չելսի» — «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման (2:3) ժամանակ տեղի ունեցած միջադեպը, երբ «Ստեմֆորդ Բրիջ» մարզադաշտի աշխատակիցներից մեկը վնասվածք էր ստացել, հաղորդում է Goal.com-ը:

Հանդիպման 75-րդ րոպեին «Մանչեսթերի» հարձակվող Էրնանդեսի հաղթական գոլից հետո մարզադաշտի անվտանգության աշխատակիցը ծնկի վնասվածք ստացավ: Ստադիոնի բուժանձնակազմը մոտ 10 րոպե փորձել է նրան օգնություն ցույց տալ, որից հետո ստյուարդին տեղափոխել են հիվանդանոց:

Երբ Էռնանդեսը նշել է գոլը, դա առաջացրել է «Չելսիի» երկրպագուների զայրույթը: Ակումբում չեն բացառում, որ միգուցե տրիբունայից որեւէ իր են նետել խաղադաշտ, որն էլ դիպել է ստյուարդին:

«Առայժմ պարզ չէ, թե ինչպիսի իր է վնասվածք հասցրել ստյուարդին: Տեսախցիկների ձայնագրությունները այդ հարցում պետք է պարզություն մտցնեն:

Մենք նաեւ պետք է պարզենք, թե արդյո՞ք այս միջադեպին մեկ երկրպագու է առչվում, թե մեղավորներն ավելի շատ են: Կուսումնասիրենք լուսանկարները եւ կխոսենք երկու ակումբների հետ»,- հայտարարել է ոստիկանության կոմիսար Բեռնարդ Հոգանը:

Նախորդ հոդվածը‘«Արմավիան» նոր սեփականատե՞ր ունի ‘
Հաջորդ հոդվածը‘Սթիվ Ջոբսի զբոսանավը ջուրն է իջեցվել Նիդեռլանդներում ‘