‘Լոնդոնյան դերբին ավարտվեց «Արսենալի» խոշոր հաղթանակով’

1082

Լոնդոնում կայացավ Անգլիայի Պրեմիեր-լիգայի կենտրոնական հանդիպումը՝ «Արսենալ» — «Տոտենհեմ»:

Այս թիմերի միջեւ հանդիպումները, որպես կանոն, ունենում են հետաքրքիր եւ դրամատիկ ընթացք: Բացառություն չէր նաեւ այս անգամ:

Հանդիպման մեկնարկը «Տոտենհեմի» օգտին էր, որը ունենալով տարածքային առավելություն, արդեն 10-րդ րոպեին բացեց հանդիպման հաշիվը: Աչքի ընկավ «Արսենալի» նախկին հարձակվող Էմանուել Ադեբայորը: Իսկ արդեն 17-րդ րոպեին Ադեբայորի մասնակցությամբ տեղի ունեցավ հանդիպման առանցքային դրվագը. «Տոտենհեմի» հարձակվողը չափազանց կոպիտ խաղի համար դաշտից հեռացվեց: Այդ պահից սկսած «Արսենալը» մեծ առավելություն ստացավ եւ արդյունքը սպասեցնել չտվեց: Դեռ առաջին խաղակեսում Արսեն Վենգերի սաները երեք անպատասխան գնդակ խփեցին:

Երկրորդ խաղակեսում պատկերը չփոխվեց. «Արսենալը» եւս երկու գնդակ խփեց, ինչին «Տոտենհեմը» պատասխանեց միայն Գարեթ Բեյլի գոլով: «Արսենալը» հաղթեց 5:2 հաշվով եւ շրջանցեց «Տոտենհեմին»՝ վաստակելով 19 միավոր:

Ի դեպ, հետաքրքիր մի փաստ արժե նշել. հանդիպման մրցավար Հովարդ Ուեբը երրորդ անգամ անգլիական առաջնություններում կարմիր քարտ ցույց տվեց Ադեբայորին:

Անգլիայի Պրեմիեր լիգա. 12-րդ տուր

«Արսենալ» — «Տոտենհեմ»՝ 5:2

Մերտեսակեր՝ 24, Պոդոլսկի՝ 42, Ժիրու՝ 45, Կասորլա՝ 60, Ուոլքոտ՝ 90 – Ադեբայոր, 10, Բեյլ՝ 72

Նախորդ հոդվածը‘Փարիզում 15 տոննանոց շոկոլադե «անտառ» է կառուցվել ‘
Հաջորդ հոդվածը‘Մարտին Սկորսեզեն նշում է 70-ամյա հոբելյանը ‘