‘Լոնդոնում կտեղադրվի Մահաթմա Գանդիի հուշարձանը’

875

Բրիտանական կառավարությունը հայտարարել է Լոնդոնի Խորհրդարանի հրապարակում Հնդկաստանի անկախության գլխավոր գաղափարախոս Մահաթմա Գանդիի հուշարձանը տեղադրելու  ծրագրի մասին:

Ներկա պահին այցով Դելիում են Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ուիլյամ Հեյգը և գանձարանի կանցլեր Ջորջ Օսբորնը:

BBC-ի բիզնես-մեկնաբանը նշում է, որ Բրիտանիան շահագրգռված է  իր նախկին գաղութի ՝ բնակչության թվով ներկայում աշխարհի երկրորդ երկրի հետ կապեր հաստատելու հարցում:

Խորհրդարանի հրապարակն այն վայրն է, որտեղ բրիտանացի և միջազգային բազմաթիվ գործիչների հուշարձաններ են կանգնած, այդ թվում՝ Ուինսթոն Չերչիլի, Աբրահամ Լինքոլնի և Նելսոն Մանդելայի հուշարձանները:

Նախորդ հոդվածը‘Հղիությունը դադարեցնելու ծառայության համար իրանցի բժիշկներին ազատազրկում է սպառնում’
Հաջորդ հոդվածը‘ԿԺԴՀ-ում նշում են Կիմ Իր Սենի մահվան 20-րդ տարելիցը (վիդեո)’