‘Լոնդունում փորձել են առևանգել Զիգմունդ Ֆրոյդի աճյունը’

857

Մեծ Բրիտանիայում անհայտ անձինք փորձել են դիակիզարանից գողանալ Զիգմունդ Ֆրոյդի աճյունով սափորը: Փորձը ձախողվել է, սակայն հունական սափորը, որում պահվում էին Ֆրոյդի և նրա կնոջ աճյունները, վնասվել է, հաղորդում է Evening Standard-ը:

Հանցագործությունը, ենթադրաբար, կատարվել է դեկտեմբերի 31-ից հունվարի 1-ի ամանորյա գիշերը: Լոնդոնյան Golders Green դիակիզարանի աշխատակիցները վնասված սափորը հայտնաբերել են հատակին ընկած՝ տոներից հետո: Միջադեպից հետո ավելի քան երկու հազար տարի առաջ պատրաստված սափորը տեղափոխվել է անվտանգ վայր և այժմ անհասանելի է այցելուների համար, մինչդեռ առաջ այն ազատ ցուցադրության էր ներկայացվում:

Բացի Զիգմունդ Ֆրոյդից, ով մահացել է Մեծ Բրիտանիայում 1939 թ., Golders Green դիակիզարանում են պահվում նաև բրիտանացի այլ հանրահայտ մարդկանց աճյուններ՝ գրող Բրեմ Սթոքերի, դրամատուրգ Ջո Օրտոնի, երգչուհի Էմի Ուայնհաուսի և այլոց, փոխանցում է newsru.com-ը: 

Նախորդ հոդվածը‘Փախչել բոլորից եւ հասնել սիրուհուն. Օլանդը՝ տեսախաղի հերոս’
Հաջորդ հոդվածը‘ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարը դատապարտել է սիրիացի ապստամբների իրականացրած զանգվածային մահապատիժները’