‘«Լոռին» գլխավորել է իսպանացի Կամպանյան’

832

«Լոռիի» գլխավոր մարզիչ է նշանակվել իսպանացի մասնագետ Դավիդ Կամպանյան, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Կամպանյան նախկինում աշխատել է լիտվական «Ուտենիս», իսպանական «Ալկալա» ակումբներում: Պայմանագիրը նախատեսված է մինչև 2020 թվականի ամառը:

45-ամյա մարզիչը Հայաստան է ժամանել 3 օգնականի և մեկ ֆիզիոթերապևտի հետ:

Այսօր Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայում ակումբի հիմնադիր Թովմաս Գրիգորյանը երկրպագուներին եւ ֆուտբոլիստներին է ներկայացրել գլխավոր մարզչին:

Նախորդ հոդվածը‘Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի’
Հաջորդ հոդվածը‘Զելենսկու հետ հանդիպման ժամանակ Անգելա Մերկելի ինքնազգացողությունը վատացել է’