‘Լոս Անջելեսում հայերից բաղկացած հանցավոր խումբ է հայտնաբերվել’

875

Լոս Անջելեսի ոստիկանությունը Կալիֆորնիայում բնակվող հայերի խմբին մեղադրում է բենզալցակայանների հաճախորդների անձնական տվյալների գողության մեջ: 

Էդգար Ալավերդյանը, Կարեն Նազարյանը, Սերոբ Եղոյանը, Էդվարդ Մարտիրոսյանը, Լևոն Մկրտչյանը, Կարինե Բաբայանն ու Էմիլ Մորկուսը ձերբակալվել են շաբաթասկզբին` Գլենդեյլում, Սան Ֆերնանդո Վելիում և Լոս Անջելեսում գտնվող 9 հասցեներում իրականացված միաժամանակյա գործողության ընթացքում:

«Ազատություն» ռադիոկայանը, հղում անելով Glendale News Press-ին, տեղեացնու մ է, որ երեքշաբթի օրը Գլենդեյլի ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ սերժանտ Թոմաս Լորենցը տեղացի լրագրողներին հատնել է, որ տեղացի իրավապահները դեռ հունվարին էին պարզել, որ լոսանջելեսաբնակ հայերի այս խումբը հատուկ սարքավորումների միջոցով անօրինականորեն տիրանում է հաճախորդների բանկային քարտերի տվյալներին:

«Այս սարքավորումները, որ դուք տեսնում եք, տեղադրված էին լցակայաններում գտնվող պոմպերի մեջ և նախատեսված էին հաճախորդների բանկային քարտերի տվյալների գողության համար: Հետագայում այդ տվյալները տեղափոխվում էին համակարգիչների, ապա նաև՝ մագնիսական շերտ ունեցող ցանկացած պլաստիկ քարտի վրա», — նշում էր Լոս Անջելեսի ոստիկանության ներկայացուցիչը:

Սաթլսը նաև նշել է, որ հանցախումբը Ford F-350 մակնիշի ձևափոխված փոքր բեռնատար էր օգտագործում, որն ի վիճակի էր շուրջ 300 գալոն (շուրջ 1,2 տոննա) բենզին տանել: Ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ հետագայում հանցախմբի անդամները երրորդ անձանց անձնական տվյալների օգտագործմամբ գնված բենզինը վաճառում էին Լոս Անջելեսում գտնվող խոշոր բեռնատարների կայանատեղիում` շուկայականից կրկնակի ցածր գնով:

Քրեական այս գործով լսումները կանցկացվեն Կալիֆորնիայի նահանգային դատարանում:

Նախորդ հոդվածը‘Օրվա կադրը՝ կառավարության նիստից’
Հաջորդ հոդվածը‘Պարզաբանում՝ հայ զինվորի հարցազրույցի վերաբերյալ. Տեսանյութ’