‘Լոս Անջելեսում հայտարարել են «Ոսկե գլոբուսի» դափնեկիրների անունները’

1031

Հունվարի 12-ի երեկոյան Լոս Անջելեսում անցկացվել է «Ոսկե գլոբուս» կինոմրցանակների հանձնման արարողությունը: Հաղթողների ցանկը հրապարակվել է պաշտոնական կայքում: Լավագույն դրամատիկ ֆիլմ է ճանաչվել Սթիվեն Մաքքուինի «Ստրկության 12 տարի»-ն: Դևիդ Օ. Ռասելի «Աֆյորա՝ ամերիկյան ձևով» ֆիլմը դարձել է լավագույն կատակերգություն/մյուզիքլ անվանակարգի հաղթող:

Լավագույն դրամատիկ դերասանուհի անվանակարգում մրացանակի է արժանացել Քեյթ Բլանշեթը՝ Վուդի Ալենի «Ժասմին» ֆիլմում դերակատարման համար: Լավագույն դերասանն այդ ժանրում համարվել է Մեթյու Մաքքոնահին՝ «Գնորդների դալլասյան ակումբ» ֆիլմում դերակատարման համար: Կատակերգություն/մյուզիքլ ժանրում լավագույն դերասանի դափնին ստացել է Լեոնարդո դի Կապրիոն («Գայլը՝ Ուոլ-սթրիթից»):

Լավագույն ռեժիսոր է ճանաչվել Ալֆոնսո Կուարոնն իր «Գրավիտացիա»-ով:

«Ոսկե գլոբուսը» ամերիկյան մրցանակն արտասահմանյան մամուլի հոլիվուդյան ասոցիացիայի կողմից հանձնվում է 1944 թվականից, փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘Հրդեհ Զովունի գյուղում. տուժածներ չկան’
Հաջորդ հոդվածը‘Մանսուր. Եգիպտոսը էքստեմիզմից հեռու՝ չափավոր իսլամի հետևորդ է’