‘Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Էմմի» 65-րդ մրցանակաբաշխությունը’

1116

Լոս Անջելեսում տեղի ունեցավ «Էմմի» 65-րդ մրցանակաբաշխությունը, որտեղ ամենալավ դրամատիկական սերիալ ճանաչվեց ռեժիսոր Վինս Գիլիգանի կողմից հեղինակած «Breaking Bad» ֆիլմը: Նշենք, որ ԱՄՆ-ում ամենամեծ մասսայականություն վայելող հեռուստասերիալի վերջին սեզոնի 14-րդ սերիան դարձել է առաջինը որը IMDB-ում վաստակել է միջին 10 միավոր:

Դրամատիկական սերիալում լավագույն դերասանուհի մրցանակը արդեն երկրորդ տարին է, ինչ շնորհվում է Քլեր Դեյնսին, ով Homeland ֆիլմում խաղացել է ոստիկանության գործակալի դեր: Իսկ լավագույն դերասան է ճանաչվել  երաժիշտ և թատերագիր Ջեյմս Դենիելսը՝ «The Newsroom» ֆիլմում դերակատարման համար:

Լավագույն ռեժիսոր կատեգորիայում լավագույնն է ճանաչվել Սթիվեն Սոդերբերգը իր՝ «Behind the Canderabla» մինի սերիալի համար: Տվյալ ֆիլմում աշխատանքի համար մրցանակի է արժանացել նաև դերասան Մայքլ Դուգլասը, փոխանցում է Euronews-ը:

Մրցանակաբաշխության ընթացքում պարգևատրվել է նաև «The Sorpanos» սերիալի աստղ Ջեյմս Գանդոլֆինին, որը սրտի կաթվածից մահացավ այս տարվա հունիսին:

Հավելենք նաև, որ ընդհանուր առմամբ՝ «Էմմի» մրցանակ շնորհվել է 26 անվանակարգերում:

Նախորդ հոդվածը‘Աղբյուր. Գլխավոր դատախազ կնշանակվի Վահրամ Շահինյանը’
Հաջորդ հոդվածը‘Աշխատող երեխաների թիվն աշխարհում կտրուկ նվազել է’