Լոս Կաբոս․ Աշխարհի առաջին ռակետի հաղթանակով

356

Մեքսիկայի Լոս Կաբոսում անցկացվող ATP-250 շարքի մրցաշարում հաղթանակով է մեկնարկել աշխարհի առաջին ռակետ Դանիիլ Մեդվեդեւը։ 26-ամյա ռուսաստանցի թենիսիստը մրցել է 23-ամյան ավստրալացի Ռինկի Հիձիկատայի հետ (աշխարհի 224-րդ ռակետ) եւ առավելության է հասել 6:4, 6:3 հաշվով։ Պայքարը տեւել է 1 ժամ եւ 33 րոպե։

Դանիիլ Մեդվեդեւը տարել է 250-րդ հաղթանակը կարիերայում։ Նրա հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 98-րդ ռակետ, լիտվացի Ռիչարդաս Բերանկիսը։

Լոս Կաբոսի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 822 հազար դոլար է։

Նախորդ հոդվածըՕլիմպիադա․ 7-րդ տուրում ՝ Հայաստան — ԱՄՆ
Հաջորդ հոդվածըԲասկետբոլի օլիմպիական չեմպիոն ամերիկուհին ՌԴ-ում դատապարտվել է 9 տարվա ազատազրկման