‘Լովերն. Ավելի լավ է՝ աշխարհի գավաթը միանգամից տան բրազիլացիներին’

847

Խորվաթիայի հավաքականի պաշտպան Դեյան Լովերնը Աշխարհի առաջնության բացման խաղում  Բրազիլիայից 1:3  հաշվով կրած պարտությունից հետո    դժգոհել է գլխավոր մրցավար Յուիտի Նիսիմուրայի աշխատանքից, ով խաղի ընթացքում մի քանի շատ վիճելի որոշում է ընդունել:

Հիշեցնենք, որ երկրորդ գոլը տանտերերը խփեցին 71-րոպեին, երբ Նիսիմուրան 11 մետրանոց հարված նշանակեց   Լավերնի՝ տուգանային հրապարակում  ոչ ակնհայտ բախման համար:

«Ես  այնքան վհատված եմ, որ ուզում եմ լաց լինել:  Բոլորը տեսան. դա ակնհայտ սկանդալ է ՖԻՖԱ-ի համար: Մենք խոսում ենք հարգանքի մասին, ՖԻՖԱ-ն  մշտապես մեզ ասում է այդ մասին, և ի՞նչ ենք ստանում: Ավելի լավ է՝ գավաթը մինագամից տան բրազիլացիներին: 

Կարծում եմ, որ մենք  վատ չէինք խաղում  և ունեինք վարպետություն, որ հնավորություն էր տալիս մեզ պայքարելու բրազիլացիների դեմ,  սակայն ոչ  12  խաղացողի: Մենք դրվագները դիտել ենք հանդերձարանում, և մինչ այս պահը  յուրաքանչյուրս միմյանց շատ հարցեր ենք տալիս», — ֆուտբոլիստի խոսքն է մեջբերում  L’Equipe-ը:

Նախորդ հոդվածը‘Կասպրշիկը վախենում է իր թիմի անդամների կյանքի համար’
Հաջորդ հոդվածը‘Ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակացույցը’