‘Լորան Բլան. «Շատ պարտքեր ունեցող ակումբների, օրինակ «Ռեալի», նորեկներ ձեռք բերելու հնարավորությունները պետք է սահմանափակել»’

895

«Պարի Սեն Ժերմենի» գլխավոր մարզիչ Լորան Բլանը կարծում է, որ ՈւԵՖԱ-ն պետք է վերանայի ֆինանսական «fair-play»-ի կանոնները և հաշվի առնի ակումբների պարտքերը: ՈւԵՖԱ-ի որոշումներից առավել հաճախ տուժում են «Պարի Սեն Ժերմենը» և «Մանչեսթեր Սիթին», սակայն օրինակ «Ռեալը» և «Մանչեսթեր Յունայթեդը», ունենալով պարտքեր, չեն ենթարկվում «fair-play»-ի կանոններին:

«Շատ պարտքեր ունեցող ակումբների, օրինակ «Ռեալի», նորեկներ ձեռք բերելու հնարավորությունները պետք է սահմանափակել»,-Բլանի խոսքը մեջբերված է AS-ից:

«Fair-play»-ի կանոնները վերաբերում են մեծամասամբ ակումբների նախագահների մեծ ներդրումներին: «Պարի Սեն Ժերմենի» և «Մանչեսթեր Սիթիի» ներկայացուցիչները կարծում են, որ առանց մեծ ներդրումների հնարավոր չէ համալրել գրանդ-ակումբների շարքերը, իսկ արդեն այդպիսի կարգավիճակ ունեցող ակումբներին սահմանափակումները չեն սպառնում:

Հավելենք, որ «AS»-ի հաղորդմամբ` 2014 թվականի հունիսի դրությամբ Մադրիդի «Ռեալը» 602 մլն եվրո պարտք ունի, ինչն ավելի շատ է 2013 թվականին ունեցած պարտքերի հետ համեմատած:

Նախորդ հոդվածը‘ Քրիստիոնո Ռոնալդու անակնկալը փոքրիկ տղային(տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ավտոճանապարհները անցանելի են, Հայաստանի տարածքում առանց տեղումների եղանակ է’