‘Լորդ Սեբաստյան Կոու. ՖԻՖԱ-ի նախագահը ապուշ է համարում անգլիական ֆուտբոլի ղեկավարներին’

887

Լորդ Սեբաստյան Կոուն, որը զբաղվել է Անգլիայում 2018թ. աշխարհի առաջնության անցկացման հարցերով, իր նոր գրքում պատմել է ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերի վերաբերմունքի մասին անգլիական ֆուտբոլի ղեկավարության հանդեպ:

«Արդեն մեր առաջին հանդիպումից հետո ակնհայտ դարձավ, որ մենք 2018թ. աշխարհի առաջնությունը Անգլիայում անցկացնելու հույս չունենք: Բլատերը մեզ վերաբերվում էր անթաքույց քամահրանքով:

Չի կարելի ասել, որ նա ատում է Անգլիան: Բազմաթիվ շվեյցարացիների պես նա չեզոք է վերաբերվում մեր երկրին: Սակայն Զեպը միշտ գերադասել է քաղաքական կայունությունը, շքեղությունն ու ավանդույթները: Այդ ամենը անգլիական ֆուտբոլում չկա: Որպես ՖԻՖԱ-ի նախագահ, Բլատերը քննադատում է անգլիական ակումբներին, որոնք չեն ցանկանում իիրենց խաղացողներին բաց թողնել հավաքականներում հանդես գալու համար:

Նա հիասթափված է մեր ակումբների տրանսֆերային քաղաքականությամբ, որոնք ձեռք են բերում աշխարհի լավագույն ֆուտբոլիստներին: Եվ նա ատում է մեր ֆուտբոլային ասոցիացիան: Մի անգամ Բլատերը ինձ ասաց. «Ձեր ֆուտբոլը ղեկավարում են ապուշները, նրանց չի կարելի խելացի մարդ համարել»: Ես խիստ, շատ խիստ հիասթափված էի»,- Կոուի գրքից մեջբերում է արել ESPN-ը:  

Նախորդ հոդվածը‘Դերենիկ Դումանյան. Դեղորայք ներկրողների անունները ես չեմ հարցնում ‘
Հաջորդ հոդվածը‘Տիգրան Սարգսյանի ասած վիրահատական միակ մեթոդը գլուխը հեռացնելն է ‘