‘Լուգանսկի ապստամբները Հայաստանին կոչ են արել ճանաչել ԼԺՀ անկախությունը’

1001

Ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունը դիմել է 15 պետությունների, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների, կոչ անելով ճանաչել իր անկախությունը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը:

«Կոչն ուղղված է Ռուսաստանին, Աբխազիային, Բելառուսին, Հարավային Օսիային, Ինգուշեթիային, Չեչնիային, Ղազախստանին, Մերձդնեստրի հանրապետությանը, Հայաստանին, Սիրիային, Սերբիային, Վենեսուելային, Չինաստանին, Կուբային, Նիկարագուային», — հաղորդել է ԼԺՀ մամլո ծառայությունը:

ԼԺՀ Գերագույն խորհրդի ուղերձում խնդրվում է «ճանաչել ԼԺՀ անկախությունը, որպես ինքնիշխան պետության:

Նշենք, որ Լուգանսկի մարզը մայիսի 11-ին կայացած հանրաքվեի արդյունքում իրեն հռչակել է ինքնիշխանության պետություն: 

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ը պատրաստ է օգնել Իրաքին՝ իսլամիստների դեմ պայքարում’
Հաջորդ հոդվածը‘«Իրաքի և Լևանտի իսլամական պետությունը» գրավել է Իրաքի Թիքրիթ քաղաքը’