‘Լուգանսկում մարտեր են ընթանում’

937

Լուգանսկի արվարձաններում արդեն մի քանի ժամ է՝ մարտեր են ընթանում: Ըստ РИА Новости-ի՝ բնակիչները լքում են իրենց տները:

Մարտերն ընթանում են վաղ առավոտից: Ռուսաստանամետ անջատականները փորձում են իրենց վերահսկողության տակ վերցնել Ուկրաինայի սահմանապահ ծառայության զորամասը: Կիրառվում են և՛ հրազեն, և՛ նռնականետներ: Հայտնի է մեկ զոհի և մի քանի վիրավորների մասին՝ անջատականների շարքերում:

Ըստ Интерфакс-ի՝ գրոհայինները շարունակում են ուժեր և զենք կուտակել Լուգանսկի սահմանապահ զորամասի մերձակայքում, հաղորդել է Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայության մամլո ծառայությունը: «Առավոտյան ժամը 7.00-ի դրությամբ՝ նրանց թիվն արդեն մոտավորապես 400 է: Սպառազինությունից՝ նկատվել են ականանետներ և ДШК: Ըստ տեղեկատվության՝ զորամասի հարևանությամբ գտնվող շենքերի բնակիչներն արգելափակվել են իրենց տներում, իսկ գրոհայինները կրակում են նրանց լուսամուտներից, ինչն անհնար է դարձնում սահմանապահների կողմից պատասխան կրակ բացելը: Դժբախտաբար՝ Զինված ուժերից կամ այլ իրավապահ մարմիններից օգնություն չի ստացվում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հաղորդվում է, որ այս գիշեր սահմանապահները մի քանի անգամ ետ են մղել անջատականների գրոհները, որոնց շարքերում կան վիրավորներ: Սահմանապահներին օգնության  է հասել մի կործանիչ, սակայն չի կարողացել քաղաքում նշանակետային կրակ բացել:

Նախորդ հոդվածը‘Մեծ Բրիտանիան դուրս կգա ԵՄ-ից, եթե Եվրահանձնաժողովի ղեկավար դառնա Յունկերը’
Հաջորդ հոդվածը‘Երևանին պետք չեն մահարձաններ’