‘Լուդոգորեց — Ստյաուա. Դարպասապահ դարձած պաշտպանը 2 հատ 11 մետրանոց է հեռացրել (տեսանյութ)’

1354

Մինչ երեկ երկրպագուների մեծ մասի ուշադրությունը սևեռված էր «Արսենալ» — «Բեշիքթաշ», «Ատլետիկ» — «Նապոլի» հանդիպումներին, իսկ Բունդեսլիգայի սիրահարները ուշադրությամբ հետևում էին, թե ինչպես է Լևերկուզենի «Բայերը» ոչնչացնում «Կոպենհագենին», Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում իսկական թրիլեր էր սկսվում:

Վանդերսոնի հիասքանչ գոլը վերջին րոպեին, որը խաղը տեղափոխեց լրացուցիչ ժամանակ, կենտրոնական պաշտպան Վարելայի անցումը լրացուցիչ ժամանակի վերջին րոպեին, դարպասապահ Վլադիսլավ Ստոյանովի հուսահատ սահանկումը… այս ամենը միայն նախաբանն էր: Ինչևիցե, այդ ամենը, և դրան հաջորդած ֆանտաստիկ վերջաբանը դուք կարող եք դիտել տեսանյութում: Դե,կամ էլ եթե ընդհանրապես տեղյակ չեք, թե ինչ է կատարվել, կարող եք կարդալ հանդիպման համառոտ տեսությունը: Իսկ մենք անդրադառնանք այդ վերջաբանի գլխավոր հերոսին` պաշտպան-դարպասապահ Կոսմին Յոսիֆ Մոցիին, գրում է armfootball-ը:

Նախորդ հոդվածը‘Ձերբակալվել է ՀՀ բնապահպանության նախարարության բաժնի պետը’
Հաջորդ հոդվածը‘Կալիֆորնիայի Սենատը ճանաչել է Արցախի անկախությունը’