‘Լուիշ Ֆիգու. Ռոնալդուի կամակորության պատճառը հասկանում եմ’

1030

Պորտուգալիայի հավաքականի եւ «Ռեալի» նախկին կիսապաշտպան Լուիշ Ֆիգուն նշել է, թե որոնք են Կրիշտիանու Ռոնալդուի՝ վերջին շրջանի պահվածքի դրդապատճառները: Հիշեցնենք, որ Ռոնալդուն առայժմ հրաժարվում է ակումբի հետ երկարաձգել պայմանագիրը:

«Ռոնալդուի կամակորության պատճառն այն է, որ նա ծնված է հաղթելու համար, իսկ «Ռեալը» շատ քիչ տիտղոսներ է նվաճել վերջին տարիներին: Այնպես որ խնդիրը աշխատավարձի մեջ չէ. Կրիշտիանու փող շատ ունի: Խնդիրը ամբիցիաներն են: Ըստ էության, միայն Ռոնալդուն էր թիմին տանում դեպի հաղթանակները, բայց նրա ջանքերն էլ շատ հաճախ բավարար չէին: Կրիշտիանուն ցանկանում խաղալ այն կոլեկտիվում, որը ունակ է ավելի մեծ նվաճումների»,- Ֆիգուի խոսքն է մեջբերում AS-ը:  

Նախորդ հոդվածը‘Իրանի նախագահական ընտրություններում առաջատարը ռեֆորմիստ Հասան Ռուհանին է’
Հաջորդ հոդվածը‘Արևելագետ. Հայաստանի իշխանություններն Իրանի իշխանությունների նույնիսկ մեկ տոկոսը չարժեն’