‘Լուիշ Ֆիգու. Ռոնալդուն այս տարի արժանի է «Ոսկե գնդակին»’

1043

Իտալական «Ինտերի» մարզական տնօրեն Լուիշ Ֆիգուն համեմատել է «Բարսելոնայի» եւ «Ռեալի» հարձակվողներ Լիոնել Մեսիին եւ Կրիշտիանու Ռոնալդուին:

«Շատ դժվար է ասել, ով է լավագույնը՝ Մեսին, թե Ռոնալդուն: Կարծում եմ, որ «Ռեալի» հարձակվողը այս տարի արժանի է «Ոսկե գնդակին», քանի որ հաղթել է Պրիմերայում: Ինչո՞ւ էր նա դժբախտ Մադրիդում: Չգիտեմ: Ես այլ մարդկանց գործերին խառնվելու սովորություն չունեմ:

Կլինե՞մ ես Մոուրինյոյի թիմի մարզական տնօրեն: Այդ ամենը ընդամենը լուրեր են, որոնք հնարել է մամուլը:

«Ռեալի» եւ «Բարսելոնայի» միջեւ ութ միավորի տարբերությունը չեմպիոնական մրցավազքում վճռորոշ չէ»,- Ֆիգուի խոսքն է մեջբերում AS-ը:

Նախորդ հոդվածը‘Ստամբուլում ԱՄՆ դեսպանի սպանության մեջ կասկածվող երկու հոգի ձերբակալվել է’
Հաջորդ հոդվածը‘Կոնգրեսի ներկայացուցիչները հանդիպել են շվեյցարացի պատգամավորների հետ ‘