‘Լուիս Էնրիկեն՝ «Ատլետիկոյի» դեմ հանդիպման մասին’

859

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն Իսպանիայի Գավաթի խաղարկության 1/4 եզրափակչի «Ատլետիկոյի» դեմ պատասխան հանդիպմանը տարած հաղթանակից հետո  (3:2) նշել է, որ Մադրիդում խոտածածկը շատ վատ վիճակում էր: Մասնագետը նաեւ հայտարարել  է, որ չի կարող ասել, թե ինչու խաղադաշտից հեռացվեց  տանտերերի ավագ Գաբին:

«Այսօր իմ թիմն ստիպված եղավ պայքարել նաեւ խոտածածկի դեմ, որի վրա գնդակը թռչում էր նապաստակի պես: Իհարկե, Նեյմարը ցանկանում էր խաղալ մինչեւ վերջ: Սակայն ես չէի կարող նրա առողջությամբ ռիսկի դիմել՝ հաշվի առնելով, թե որքան լարված է մթնոլորտը: Գիտեմ միայն, որ Գաբին հեռացվեց, ակայն տեղյակ չեմ, թե իրականում ինչ է տեղի ունեցել: «Ատլետիկոն» հիանալի թիմ ունի: Սիմեոնեն գերազանց աշխատանք է կատարել, սակայն մենք կարողացանք հաջողության հասնել մեր ներկայիս լավ մարզավիճակի շնորհիվ»,_ Էնրիկեի խոսքերն է մեջբերում Football Espana-ն:

Նախորդ հոդվածը‘Դաշնակցությունը, սահմանադրությունը, մենատիրությունը’
Հաջորդ հոդվածը‘Ձայնի իրավունքից զրկված Ռուսաստանը մինչև դեկտեմբեր կհեռանա ԵԽԽՎ-ից’