Լուիս Էնրիկեն կհեռանա Իսպանիայի հավաքականից

222

Ֆուտբոլի Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն աշխարհի առաջնությունից հետո կհեռանա ազգային թիմից։ Նա չի ցանկացել երկարաձգել համագործակցությունը։

Հնարավոր փոխարինողը Մարսելինո Տորալն է, որը նախկինում աշխատել է «Սեւիլիայում», «Վալենսիայում», «Վիլյառեալում» եւ Բիլբաոյի «Աթլետիկում», հաղորդում է Marca-ն։

Լուիս Էնրիկեի գլխավորությամբ Իսպանիայի հավաքականը Եվրո2020-ում հասել էր կիսաեզրափակիչ։

Աշխարհի առաջնությունում Իսպանիան դեկտեմբերի 6-ին քառորդ եզրափակիչի ուղեգրի համար կմրցի Մարոկկոյի թիմի հետ։

Նախորդ հոդվածըԱԱ-2022. Նեյմարը՝ Բրազիլիա — Հարավային Կորեա հանդիպման լավագույն խաղացող
Հաջորդ հոդվածըԲլինքեն․ Ուկրաինայի խնդրով միջազգային դատարանի ստեղծումը «սեղանին է»