‘Լուիս Էնրիկեն հայտարարել է, որ Մեսսիի հետ ընդհանուր լեզու է գտել’

782

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կարողացել է թիմի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ ընդհանուր լեզու գտնել: Այս մասին «կապտանռնագույնների» մարզիչն ասել է իր մտերիմ մարդկանց:

Հիշեցնենք, որ ավելի վաղ իսպանական լրատվամիջոցները գրում էին, որ Էնրիկեի եւ արգենտինացի ֆուտբոլիստի միջեւ կոնֆլիկտ է եղել: Նշվում էր, որ Մեսսին «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուին վերջնագիր էր ներկայացրել՝ պահանջելով ընտրություն կատարել իր եւ մարզչի միջեւ: Կողմերն այս ինֆորմացիան հերքել են, սակայն թիմի մի քանի ֆուտբոլիստներ խոստովանել են, որ նրանց միջեւ, իրոք, վեճ է տեղի ունեցել: Լուրեր էին շրջանառվում, թե նույնիսկ Մեսսին պատրաստվում է հեռանալ իսպանական գրանդից, որն էլ հերքեց Բարտոմեուն:

Նախորդ հոդվածը‘«Բարսելոնայի» պաշտպանը ներողություն է խնդրել թիմակիցներից’
Հաջորդ հոդվածը‘Վայդենֆելեր. «Իրավիճակը բարդ է, սակայն ավելի դժվար ժամանակներ են եղել»’