Լուիս Էնրիկեն պատրաստ է գլխավորել ՊՍԺ-ն

209

Իսպանացի Լուիս Էնրիկեն պատրաստ է ամռանը գլխավորել Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն, որը գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացնելու է ֆրանսիացի Կրիստոֆ Գալտիեին։

«Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչն արդեն մի քանի օր գտնվում է Դոհայում եւ բանակցում է ՊՍԺ-ի ղեկավարության հետ։ Կողմերն արդեն հասել են նախնական համաձայնության, հաղորդում է PSG Community-ն։

Սպասվում է, որ Լուիս Էնրիկեն կկնքի երկու տարվա պայմանագիր եւս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։ Նրա տարեկան աշխատավարձը կկազմի 10 միլիոն եվրո։

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչի թեկնածուներից են նաեւ իտալական «Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն եւ Մյունխենի «Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչ, գերմանացի Յուլիան Նագելսմանը։

Նախորդ հոդվածըՄոգոնիր, մոգոնիր, կարուսել (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըՄոդրիչն ու Բենզեման ցանկանում են տեղափոխվել Սաուդյան Արաբիա