‘Լուիս Էնրիկե. «Առաջվա պես կենտրոնացած եմ իմ աշխատանքի` այն է` թիմի խաղի կատարելագործման վրա»’

793

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է կատալոնական ակումբից հեռանալու հավանականության մասին: Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Լիոնել Մեսսին խնդրել է ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուին աշխատանքից հեռացնել Էնրիկեին:

«Ես կհեռանամ, եթե իմ խաղացողները դադարեն աջակցել ինձ: Այժմ նման բան տեղի չի ունենում: Օրեցօր ինձ ավելի ուժեղ եմ զգում և լավատեսությամբ եմ լցվում: Աստիճանաբար ամեն ինչի հարմարվում ես: 

Կա՞ն թիմում դժգոհ ֆուտբոլիստներ: Ես նոր շշուկների առիթ չեմ տա: Առաջվա պես կենտրոնացած եմ իմ աշխատանքի` այն է` թիմի խաղի կատարելագործման վրա»,-Էնրիկեի խոսքն է մեջբերում AS»-ը:

Նախորդ հոդվածը‘Արտագնա խաղում «Լիվերպուլը» հաղթեց «Սանդերլենդին» (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Գեղեցկության սրահ. Ռոնալդուն առաջատարն է (լուսանկարներ)’