‘Լուիս Էնրիկե. «Ես ունեմ երեք հավասարազոր դարպասապահներ»’

850

Կատալոնական «Բարսելոնա»-ի մարզիչ Լուիս Էնրիկեն ասել է, որ դեռևս չգիտի, թե  այս մրցաշրջանում ով կլինի թիմի առաջին համարը: Հիշեցնենք, որ կապտանռնագույնները այս ամռանը ձեռք  են բերել Մարկ-Անդրե տեր Շտագենին  և Կլաուդիո Բրավոյին: Թիմում է նաև «Բարսելոնա»-ի սան Խորդի Մասիպը:

«Ես դեռ չեմ որոշել, թե ով կլինի առաջին համարը, քանի որ ունեմ երեք հիանալի դարպասապահներ: Կուզենայի, որ միշտ այդպիսի ընտրության առաջ կանգնած լինեի: Սակայն, ես պետք է որոշեմ այդ երեքից ընտրել մեկին՝ իմանալով, որ մյուս երկուսն էլ գերազանց խաղացողներ են: Այս որոշումը դժվար կլինի բոլորի համար»,-Լուիս Էնրիկեի խոսքն է մեջբերում Goal.com-ը:.

Նախորդ հոդվածը‘ Լավրով. Լեռնային Ղարաբաղը ոչ մի առնչություն չունի Մաքսային Միությանը Հայաստանի անդամակցության հետ’
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնան» «Արսենալին» հարստացրել է 135 մլն ֆունտով’