‘Լուիս Էնրիկե. «Լուիս Սուարեսն այնպես է մարզվում, կարծես հաջորդ օրը հանդիպում կա»’

933

 

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն անդրադարձել է իր թիմի հարձակվող, որակազրկման փուլում գտնվող Լուիս Սուարեսի մարզավիճակին:

«Լուիս Սուարեսն այժմ այն մարզավիճակում է, ինչ նախորդ տարի, երբ փայլում էր «Լիվերպուլում»: Նա շատ-շատ է մարզվում, և բոլորս վստահ ենք, որ խաղադաշտ վերադառնալուն պես լավագույն կողմերով է հանդես գալու:

Նա այնպես է մարզվում, կարծես հաջորդ օրը հանդիպում կա»,- Լուիս Էնրիկեի խոսքերն է մեջբերում Marca-ն:

Հիշեցնենք, որ ուրուգվայցի հարձակվողի որակազրկումն ավարտվելու է հոկտեմբերի 24-ին, իսկ հաջորդ օրը կարող է պաշտոնական դեբյուտն ունենալ Էլ կլասիկոյում:

Նախորդ հոդվածը‘Անկախականները նշում են Անկախության տոնը (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները Սարյանի պուրակում նշեցին Անկախության տոնը (Տեսանյութ)’