‘Լուիս Էնրիկե. «Սուարեսը շատ բան է տալիս «Բարսելոնա»-ին»’

763

Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն Իսպանիայի առաջնության 25-րդ տուրի՝  «Գրանադա»-ի դեմ խաղից հետո խոսել է իր տպավորությունների մասին: Հանդիպումն ավարտվել է կապտանռնագույնների հաղթանակով՝ 3:1 հաշվով:

«Շատ գոհ եմ թիմի խաղից, հաշվի առնելով, թե ինչ պայմաններում էր այս խաղն անցկացվում «Բարսելոնա»-ի համար: ՉԼ-ի խաղից հետո մեզ համար դժվար էր, այնպես որ թիմը պետք է գոհ լինի: Մենք պարտվել էինք նախորդ տուրում և պետք է հաղթեինք, որպեսզի հետ չմնայինք առաջատարներից:

«Բարսելոնա» տեղափոխվելուց ի վեր Սուարեսը շատ լավ է խաղում: Նա բացի գոլերից էլի շատ բան է տալիս թիմին: Նա անգնահատելի աշխատանք է կատարում մեզ համար»,- Էնրիկեի խոսքերն է մեջբերում ESPN-ն:

Նախորդ հոդվածը‘Մրցավարը սխալ ֆուտբոլիստի է հեռացրել «Մանչեսթեր Յունայթեդի» խաղում (լուսանկարային շարք)’
Հաջորդ հոդվածը‘Ռոյսը կարիերայի ընթացքում առաջին անգամ 5 խաղում անընդմեջ գոլ է խփել’