‘Լուիս. «Համոզված եմ՝ «Մանչեսթեր Յունայթեդը» դիտարկում է Մոուրինյուի թեկնածությունը »’

1086

«Պարի Սեն Ժերմենի» պաշտպան Դավիդ Լուիսը հավատում է մամուլում շրջանառվող այն լուրերին, որոնց համաձայն՝ «Չելսիի» նախկին մարզիչ Ժոզե Մոուրինյուն գլխավորելու է «Մանչեսթեր Յունայթեդը»:

-Մարզիչները գալիս և գնում են: Սա ֆուտբոլի մի մասն է: Մոուրինյուն երկար առանց աշխատանքի չի մնա, նա այդպես չի կարող ապրել: Հնարավոր չէ մոռանալ Մոուրինյուի հաջողությունները: Համոզված եմ՝ «Մանչեսթեր Յունայթեդը» դիտարկում է նրա թեկնածությունը: Չեմ կարծում, թե Մանչեսթերում Մոուրինյուն խնդիրներ ունենա: Այո, «Չելսին» միշտ կմնա նրա սրտում, բայց նա կանի է այն, ինչն ավելի է լավ հենց իր համար,-Լուիսի խոսքը մեջբերված է «Goal.com»-ից:

Նախորդ հոդվածը‘Մոյես. «Ինձ աշխատանքից ազատելուց հետո բոլորը գովաբանում էին Լուի վան Գալին»’
Հաջորդ հոդվածը‘Սպալետի. «Չեմ կարծում, թե մեր դիմակայությունում ֆավորիտ կա»’