‘Լուիս Սուարեսը հաստատել է, որ ցանկանում է հեռանալ «Լիվերպուլից»’

810

«Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսը ներկայացրել է այն պատճառները, որոնք նրան դրդում են հեռանալ ակումբից:

«Այժմ իմ համար ծանր պահ է: Իմ մարզիչն ու խաղընկերները գիտեն, թե որքան վատ է ինձ վերաբերվում մամուլը: Պապարացիների պատճառով եւ չեմ կարող հանգիստ նույնիսկ այգի կամ խանութ գնալ:

Իմ հեռանալու ցանկության պատճառը ոչ թե փողն է, այլ իմ ընտանիքն ու համբավս: Ես ինձ Անգլիայում այլեւս հաճելի չեմ զգում»,- ասել է Սուարեսը:

Հիշեցնենք, որ ուրուգվայցի հարձակվողին ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալը», որը պատրաստ է նրա համար վճարել 25 միլիոն եվրո, գումարած թիմի սաներ Խեսե Ռոդրիգեսին եւ Ալվարո Մորատային: Նշենք, որ այսօր «Լիվերպուլը» պաշտոնապես հայտարարել է, որ Սուարեսը չի վաճառում եւ թիմը մտադիր է նրան պահել իր մոտ:

 

Նախորդ հոդվածը‘Հոգեբուժարանում հայտնված 70-ամյա կինը խոսեց (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Սուրճը գդալով, գարոխը՝ 50 դրամի». Մամուլ’