‘Լուիս Սուարեսի դեբյուտը «Բարսելոնայի» կազմում(տեսանյութ)’

1228

«Բարսելոնա»-ի հարձակվող Լուիս Սուարեսը Ժոան Գամպերի գավաթի համար մեքսիկական «Լիոն»-ի հետ հանդիպման ժամանակ, որպես կատալոնական ակումբի ֆուտբոլիստ, առաջին անգամ մրցադաշտ է դուրս եկել (6:0):  Հարձակվողը դաշտում հայտնվել է հանդիպման 76-րդ րոպեին՝ փոխարինելով Ռաֆայել Ալկանտարային:

Հիշեցնենք, որ անցած շաբաթ Լոզանի մարզական արբիտրաժային դատարանը (CAS) ուժի մեջ է թողել Սուրաեսի չորսամսյա ազատազրկման որոշումը, սակայն հանել է ցանկացած ֆուտբոլային գործունենություն ծավալելու արգելանքը: Այսպիսով, ուրուգվայցին հնարավորություն է ստացել մարզվելու իր թիմի հետ և հանդես գալու ընկերական խաղերում: Ամեն դեպքում, «Բարսելոնայի» կազմում ֆուտբոլիստի պաշտոնական դեբյուտը կկայանա հոկտեմբերի 25-ին, երբ կավարտվի որակազրկման ժամկետը: 

Նախորդ հոդվածը‘Ցյուրիխի տաքսին ամենաթանկն է աշխարհում’
Հաջորդ հոդվածը‘Գիտնականները գույնը փոխող կամուֆլյաժ են ստեղծել’