‘Լուիս Սուարես. Եթե վերադառնամ Անգլիա, կխաղամ միայն «Լիվերպուլում»’

1165

«Բարսելոնայի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը չի բացառել, որ ապագայում կարող է վերադառնալ Անգլիա, սակայն կընտրի միայն «Լիվերպուլը», որտեղից 2014-ին տեղափոխվել է «Բարսելոնա»:

«Երբեք չես իմանա, թե ինչպես կդասավորվի ապագադ, բայց եթե մի օր վերադառնամ Անգլիա, ապա կխաղամ միայն «Լիվերպուլում»: Չեմ պատկերացնում ինձ այլ անգլիական ակումբում: Հիշում եմ «էնֆիլդի» անհավանական մթնոլորտը: Կարոտում եմ «Լիվերպուլի» անհավանական երկրպագուներին, որոնք միշտ կլինեն իմ սրտում»,- Լուիս Սուարեսի խոսքը մեջբերում է վ -ը:

29-ամյա Սուարեսը «Լիվերպուլում» հանդես է եկել 2011-2014 թվականներին: Դրանից առաջ նա խաղացել է Ուրուգվայի «Նասիոնալում», հոլանդական «Գրոնինգենում» եւ «Այաքսում»:

Նախորդ հոդվածը‘«Australian Open». Կիսաեզրափակչում՝ Ֆեդերեր-Ջոկովիչ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Տեր-Պետրոսյանը ենթարկվել է հետվիրահատական ստուգման’