‘Լուիս Սուարես. «Երազանքներս հօդս չեն ցնդել «Ոսկե գնդակի» թեկնածուների շարքում չլինելու պատճառով»’

938

Ուրուգվայի հավաքականի և «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը հերթական անգամ իր մեկնաբանությունն է տվել տարվա լավագույն ֆուտբոլիստի համար նախատեսված «Ոսկե գնդակի» թեկնածուների մեջ չընդգրկվելու մասին: 

«Երազանքներս հօդս չեն ցնդել «Ոսկե գնդակի» թեկնածուների շարքում չլինելու պատճառով: Ամեն դեպքում այս փաստն ուշադրություն է գրավում, քանի որ ես իսկապես լավ մրցաշրջան եմ անցկացրել: Անկախ ամեն ինչից` նշանակություն չեմ տալիս այս հանգամանքին և կաշխատեմ իմ թիմին օգնել հաջողությունների հասնելու գործում»,-ասել է Սուարեսը:

Որոշ մասնագետներ կարծում են, որ ՖԻՖԱ-ն Սուարեսին չի ընդգրկել լավագույնների ցանկում Աշխարհի առաջնության ժամանակ Իտալիայի հավաքականի պաշտպան Ջորջիո Կյելինիի ուսը կծելու և դրա հետևանքով 4 ամսով որակազրկվելու համար:

Նախորդ հոդվածը‘Քննիչը սեռական հարաբերություն ունենալու դիմաց չարաշահել է պաշտոնեական լիազորությունները. Քրգործ ՀՔԾ-ում’
Հաջորդ հոդվածը‘Վանաձորի մանկապարտեզները քաղաքապետի ազգի կանանց մենաշնորհն են (տեսանյութ)’