‘Լուիս Սուարես. «Վախենում էի չհարմարվել «Բարսելոնա»-ի խաղաոճին»’

1287

Կատալոնական «Բարսելոնա»-ի և Ուրուգվայի ազգային հավաքականի կենտրոնական հարձակվող Լուիս Սուարեսը պատմել է, որ մինչ Բարսելոնա տեղափոխվելը վստահ չի եղել իր խաղամակարդակի բարելավման վրա, տեղեկացնում է football-espana.net-ը:

«Սկզբում ես կասկածում էի, որ չեմ կարողանա հարմարվել «Բարսելոնա»-ի խաղաոճին: «Բարսելոնա»-ն հիմնականում խաղում էր «տիկի-տակա» մարտավարությամբ, որը, իհարկե, շատ դժվար է կատարել խաղադաշտում:

Ուրախ եմ, որ ինձ օգնեցին իմ թիմակիցները, իսկ Լուիս Էնրիկեն ինձ դարձրեց 9-րդ համարի մարզաշապիկով հանդես եկող լիիրավ ֆուտբոլիստ»,- հայտարարել է Սուարեսը:

Նախորդ հոդվածը‘Գվարդիոլան կհեռացվի, եթե «Բավարիան» չհաղթահարի «Յուվենտուսի» արգելքը’
Հաջորդ հոդվածը‘Լուի վան Գալ. «Ես չեմ սպասում Մոուրինյոյի զանգին»’