‘Լուի Վան Գալին հարկավոր է համաշխարհային մեծության եզրային հարձակվող’

1025

«Մանչեսթր Յունայթեդը»-ի գլխավոր մարզիչը մեկնաբանել է լուրերն այն մասին, որ ակումբը հետաքրքրված է  «Ռեալի» եզրային հարձակվող  Անխել դի Մարիայի ծառայություններով: 

Ավելի վաղ հաղորդվել է այն մասին, որ «Կարմիր սատանաները» մադրիդյան «Ռեալին» առաջարկել են բավականաչափ մեծ դրամական փոխահատուցում՝ 70 մլն եվրոյի չափով  26-ամյա վինգերի դիմաց:

«Այս պահի դրությամբ մեր ակումբում կան հինգ խաղացող «9»-ի և չորսը՝ «10»-ի դիքերում, սակայն մեզ պակասում են եզրային հարձակվողներ՝ հարձակման լայնությունն ապահովելու համար»,-հայտարարել է  մանկունյացիների մարզիչը:

«Իսկ ավելի ճիշտ, մենք չունենք բարձր մակարդակի այնպիսի վինգերներ, ինչպիսիք են Ռոնալդուն կամ դի Մարիան: Դա դուք՝ ինքներդ էլ եք տեսնում: Եվ, եթե մենք ինչ-որ մեկին ձեռք ենք բերում, ապա միայն նրա համար, որ անհրաժեշտ է»:  

Լուի վան Գալը մեկնաբանել է նաև հետաքրքրրությունը Դեյլի Բլինդի և, ընդհանրապես, հոլանդացի խաղացողների հանդեպ:

«Եթե նրանք համապատասխանում են իմ պահանջներին, ապա մենք ձեռք ենք բերում: Ազգությունն ինձ համար նշանակություն չունի: Սակայն, մեծ մասամբ, հոլանդացիները  էժան են և լավ պատրաստված»,-անգլիական լրատվամիջոցներին ասել է Լուի վան Գալը:

Նախորդ հոդվածը‘Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել մոտակա ջրանցքը. Կան տուժածներ’
Հաջորդ հոդվածը‘Ֆրանսիայից բռնի ուժով հայ ընտանիք է վտարվել (տեսանյութ)’