‘Լուի վան Գալի ապագան կախված է առաջիկա խաղերից’

984

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը շուտով կարող է հեռացվել աշխատանքից:

«The Telegraph»-ը հաղորդում է, որ ակումբի ղեկավարությունը հոլանդացի մասնագետի ապագայի վերաբերյալ որոշում կկայացնի Պրեմիեր լիգայի առաջիկա խաղերից հետո: Լուի վան Գալը կազատվի աշխատանքից, եթե թիմը «Սթոք Սիթիի» կամ «Չելսիի» հետ առաջիկա խաղերից մեկում պարտություն կրի:

Աղբյուրը գրում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները դժգոհ են Լուի վան Գալի մեթոդաբանությունից և աշխատաոճից, ինչն ավելի է անհանգստացնում ակումբի ղեկավարությանը: Ավելի վաղ շրջանառվող լուրերի համաձայն, «Մանչեսթեր Յունայթեդը» կարող է գլխավորել Ժոզե Մոուրինյուն, ով վերջերս է ազատվել «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնից:

Հավելենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» «Սթոք Սիթիի» հետ խաղալու է դեկտեմբերի 26-ին, իսկ «Չելսիի» հետ՝ 28-ին: ԱՊԼի 17-րդ տուրից հետո թիմն ունի 29 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը:

Նախորդ հոդվածը‘Կլոպ. «Պետք է սովորել հաղթել, երբ դրությունը բարդ է»’
Հաջորդ հոդվածը‘Պլատինի. «Կասկածելի լեգիտիմությամբ կեղտոտ բեմականացում է»’