‘Լուի վան Գալ. «Ամեն օր կարդում եմ, որ մենք հետաքրքրված ենք այս կամ այն ֆուտբոլիստի ծառայություններով, սակայն անձամբ ինձ ոչ ոք չի հետաքրքրում»’

798

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հայտարարել է, որ առաջիկա ժամանակահատվածում թիմում նորեկներ չեն լինի: 

«Մենք ոչ ոքի պայմանագիր չենք առաջարկելու: Ամեն օր կարդում եմ, որ մենք հետաքրքրված ենք այս կամ այն ֆուտբոլիստի ծառայություններով, սակայն անձամբ ինձ ոչ ոք չի հետաքրքրում: Դեռ մի քանի շաբաթ առաջ ասել եմ, որ մենք հետաքրքրված ենք միայն ֆուտբոլիստների վաճառքով, իսկ ինձ չէին հավատում»,-հոլանդացի մասնագետի խոսքը մեջբերված է Daily Mail-ից:

Հավելենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել` Դարեն Ֆլետչերը «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվելու է «Վեսթ Հեմ»:

Նախորդ հոդվածը‘Մարտի 1-ին զոհված Տիգրան Խաչատրյանն այսօր կդառնար 30 տարեկան’
Հաջորդ հոդվածը‘ Պրեմիերա. Խաղեր, որոնք չարժե բաց թողնել’