‘Լուի վան Գալ. «Ես չեմ սպասում Մոուրինյոյի զանգին»’

1264

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը խոսել է իր հավանական հեռացման մասին, տեղեկացնում է ESPN-ը:

«Ես չեմ սպասում Մոուրինյոյի զանգին: Ֆուտբոլում այդպիսի բաներ չեն լինում: Ես նրան նույնպես չեմ զանգահարելու: Եթե ես նրա հետ զրույց ունենայի, ապա դուք կմտածեիք, թե Մոուրինյոյի` «Մանչեսթեր Յունայթեդ»-ը գլխավորելու շշուկներն իրականություն են:

Սովորաբար ֆուտբոլում հաճելի չէ խոսել այլ մարզիչների մասին, երբ թիմն այդ ժամանակ գլխավորում է կոնկրետ մեկ այլ մասնագետ»,- հայտարարել է հոլանդացի մարզիչը:

Նախորդ հոդվածը‘Լուիս Սուարես. «Վախենում էի չհարմարվել «Բարսելոնա»-ի խաղաոճին»’
Հաջորդ հոդվածը‘ՊՍԺ-ի պաշտպանը համասեռամոլ է անվանել Լորան Բլանին և Զլատան Իբրահիմովիչին’