‘Լուի վան Գալ. «Երբ ֆուտբոլիստները ցուցադրում են այսպիսի վստահ խաղ, չկա հրաժարական տալու հիմնավոր պատճառ»’

2906

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը «Չելսիի» դեմ Պրեմյեր լիգայի 19-րդ տուրի խաղում գոլազուրկ ոչ ոքիից հետո խոսել է իր հետագա անելիքների մասին:

«Երբ ֆուտբոլիստները ցուցադրում են այսպիսի վստահ խաղ, չկա հրաժարական տալու հիմնավոր պատճառ: Գուցե լրատվամիջոցները ցանկանում են, որ ես հեռանամ, բայց ես չեմ պատրաստվում հրաժարական տալ: Ապագայիս վերաբերյալ խոսակցությունները հետաքրքիր չեն ինձ համար: Դա չի կարող ազդել իմ վրա, ես միայն կարող եմ աշխատել իմ խաղացողների հետ, եւ դուք տեսնում եք, թե ինչպես են նրանք կռվում ինձ համար»,- հոլանդացի մասնագետի խոսքը փոխանցում է ВВС -ն:

Հիշեցնենք, որ Անգլիայի 20-ակի չեմպիոնը բոլոր մրցաշարերում չի կարողանում հաղթանակ տանել 8-րդ խաղում անընդմեջ: «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորելու հիմանկան թեկնածուն է Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացված Ժոզե Մոուրինյոն:

Նախորդ հոդվածը‘Կլոպ․ «Գվարդիոլան, գուցե, աշխարհի լավագույն մարզիչն է»’
Հաջորդ հոդվածը‘Գործակալ. Գվարդիոլան հավանաբար կաշխատի ԱՊԼ-ում’