‘Լուի վան Գալ. «Երկրպագուները շուտ են հեռանում մարզադաշտից, որպեսզի հրմշտոցի մեջ չընկնեն»’

808

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը մի վարկած է առաջ քաշել, ըստ որի ֆանատները սկսել են ավելի շուտ հեռանալ «Օլդ Թրաֆորդից», որպեսզի խուսափեն հրմշտոցից:

Անցած հանգստյան օրերին Կարմիր սատանաներն անցկացրին հերթական դժգույն հանդիպումը՝ միայն ավելացված ժամանակում Ռունիի 11-մետրանոցի շնորհիվ հաղթանակ կորզելով Լիգա Մեկի ներկայացուցիչ «Շեֆիլդ Յունայթեդից»:

Երբ Ռունին գնդակը տեղադրեց 11-մետրանոց նշակետին, մարզադաշտում արդեն նկատելի էր մարդկային կուտակումները, սակայն վան Գալը ֆանատների վաղաժամ հեռանալը չի կապում թիմի ձանձրալի խաղի հետ:

«Նրանք կարծում էին, թե մենք չենք խփի, եւ որոշեցին մի քանի րոպե առաջ հեռանալ, որպեսզի խուսափեն հրմշտոցից: Շատ պատճառներ կան, որպեսզի ֆանատները մարզադաշտից վաղաժամ հեռանան:

Երկրպագուները սատարում են մեր թիմին: Հիմա բարդ ժամանակաշրջան է: Արդյո՞ք մեր մարզադաշտի պես մարզադաշտեր լի են հանդիսատեսներով: Դուք ասում եք, թե ինչպես են նրանք հեռանում, մինչդեռ կարող էիք խոսել այն մասին, թե ինչպես են նրանք գալիս:

Հնարավոր է՝ դուք չափազանց բացասաբար եք տրամադրված, բայց մենք հաջորդ փուլում ենք, եւ 2 հաղթանակ ենք շահել անընդմեջ: ՄՅՈՒ-ի երկրպագուները պետք է երջանիկ լինեն դրանից»,- վան Գալին է մեջբերում The Telegraph-ը:

Նախորդ հոդվածը‘Վենդել Լիրան` տարվա լավագույն գոլի հեղինակ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի բացվել է’