‘Լուի վան Գալ. «Ընկնելն իմ փիլիսոփայության մեջ չի մտնում»’

828

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հայտարարել է, որ այլևս չի պատրաստվում ընկնել մրցավարների առաջ: Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի՝ «Արսենալի» հետ խաղում (3:2) հոլանդացի մասնագետը, մրցակցի սիմուլյացիան ցուցադրելու նպատակով, ընկավ չորրորդ մրցավարի առաջ:

-Փորձելու եմ այլևս աչքի չընկնել նման պահվածքով: Ես ծաղրածու չեմ, Լուի վան Գալն եմ, մարդ, մարզիչ: Այս պահվածքն իմ փիլիսոփայության մեջ չի մտնում: Չեմ կարծում, թե խաղի ելքի վրա կարելի է ազդել՝ ընկնելով մրցավարների առաջ: Խաղադաշտում պետք է մտածեն ֆուտբոլիստները, ոչ թե մարզիչը,-Լուի վան Գալի խոսքը մեջբերված է «Goal»-ից:

Նախորդ հոդվածը‘Միչելը ցանկանում է գլխավորել «Ռեալը»’
Հաջորդ հոդվածը‘Տուխել. «Չեմպիոնության հարցում հետևություններ անելու համար դեռ վաղ է»’