‘Լուի վան Գալ. «Իմ հեռացման մասին մամուլում են գրում, այնպես որ՝ դա ձեր խնդիրն է, ոչ թե իմ»’

1437

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալն այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ չի պատրասվում լրագրողների հետ քննարկել իր ապագայի հարցը: Բրիտանական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Լուի վան Գալին փոխարինելու է Ժոզե Մոուրինյուն:

-Ես միայն կարդում ու լսում եմ«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարության՝ ինձ վստահել-չվստահելու մասին, իսկ մյուս մարզիչների մասին դուք չեք գրում: Ես իմ ապագան ձեզ հետ չեմ քննարկելու, թեկուզ ամեն օր հարցնեք այդ մասին: Իմ հեռացման մասին մամուլում են գրում, այնպես որ՝ դա ձեր խնդիրն է, ոչ թե իմ:

Մենք փորձել ենք կայուն խաղ ցուցադրել: Կայունությունը շատ կարևոր է, և ֆուտբոլիստները, մարզիչները, ղեկավարությունը, բնականաբար, դժգոհ են արդյունքներից: Սակայն, բարդ է կայուն խաղ ցուցադրել, երբ վնասվածքների պատճառով անընդհատ նոր ֆուտբոլիստներ են խաղադաշտ դուրս գալիս:

Մենք շարունակում ենք պայքարել բարձր հորիզոնականների համար և դեռ Անգլիայի գավաթում հաղթելու հնարավորություն ունենք: Այնպես որ՝ ես գոհ եմ,-Լուի վան Գալի խոսքերը մեջբերված են «The Telegraph»-ից:

Նախորդ հոդվածը‘Զիդան. Բենզեման տխուր է և հիասթափված’
Հաջորդ հոդվածը‘Հայտնի են Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ փուլի զույգերը’