‘
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը գովասանքով է խոսել Պրեմիեր լիգայի առաջատար «Լեսթերի» մասին և նշել է, որ չի ամաչում «աղվեսներին» զիջելու համար:
-Չեմ կարծում, թե ամոթալի է այն, որ մենք հետ ենք մնում «Լեսթերից»: «Լեսթերի» խաղը ֆուտբոլն ավելի գրավիչ է դարձնում: Գումարը ոչ միշտ է վճռորոշ դերակատարություն ունենում: «Լեսթերը» թիմային խաղ է ցուցադրում, որակյալ խաղ:
Անգլիայի Պրեմիեր լիգան շատ ուժեղ առաջնություն է, և թիմերի միջև տարբերությունն արդեն աննկատ է: Յուրաքանչյուրը կարող է հաղթել յուրաքանչյուրին և պարտվել: Դրանով Անգլիան տարբերվում է Ֆրանսիայից, Հոլանդիայից: Իսպանիայում ևս կարելի է հաղթել յուրաքանչյուրին, բայց այնտեղ «Բարսելոնան», ըստ իս, բացառություն է,-ասել է Լուի վան Գալը:
Հավելենք, որ այժմ «Լեսթերն» ունի 66 միավոր, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը»՝ 47:
‘