‘Լուի վան Գալ. «Մամուլում շրջանառվող լուրերը ծիծաղելի եմ համարում»’

1147

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը չի ցանկանում անդրադառնալ մամուլում շրջանառվող այն լուրերին, որոնց համաձայն՝ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո «Չելսիի» նախկին մարզիչ Ժոզե Մոուրինյուն փոխարինելու է իրեն:

-Մոուրինյուն մի քանի անգամ ինձ հետ խոսել է այս շշուկների մասին, բայց նա անգամ չպետք է որևէ բան ասի: Ինքս այս լուրերը ծիծաղելի եմ համարում: Չեմ ցանկանում, որ ակումբում արձագանքեն մամուլում շրջանառվող լուրերին: Չեմ ցանկանում օգնել լրատվամիջոցներին՝ պարբերաբար հերքելով նրանց հրապարակումները: Կարծում եմ՝ այն, ինչ հիմա կատարվում է, բացարձակ սկանդալ է,-ասել է Լուի վան Գալը «RTL7»-ին տված հարցազրույցում:

Նախորդ հոդվածը‘Կուրտուա. «Տխրել էի, երբ Մոուրինյուի նման մեծ մարզիչը հեռացավ»’
Հաջորդ հոդվածը‘Թոմաս Տուխել. ««Բորուսիան» ու «Տոտենհեմը» հիանալի շոու կցուցադրեն 2 խաղերում»’