‘Լուի վան Գալ. «Չեմպիոն դառնալը շատ բարդ է, բայց հնարավոր է»’

1142

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հավատում է, որ իր թիմը չի կորցել Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոն դառնալու հնարավորությունը: ԱՊԼ-ի 22-րդ տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդն» ունի 37 միավոր, զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը՝ առաջին հորիզոնականից հետ մնալով 7 միավորով:

-Խնդիրն այն է, որ մեզանից առաջ 4 թիմ կա. հետևաբար՝ չեմպիոն դառնալու համար պետք է շրջանցել նրանցից յուրաքանչյուրին: Դա շատ բարդ է, բայց հնարավոր է: Պետք է հավատալ, այդ դեպքում հնարավորություններ կունենանք: 

Թիմի առաջատարները հսկայական ճնշման տակ են խաղում: Նախորդ մրցաշրջանում էլ նման շրջան եղել է, երբ մենք «Չելսիի» հետ արտագնա խաղում մեծ ճնշում էինք զգում և արդյունքում չկարողացանք հաղթել: Համոզված եմ՝ եթե այդ խաղում 3 միավոր վաստակեինք, չեմպիոնության համար պայքարում ամեն ինչ կարող էր այլ ընթացք ունենալ,-հոլանդացի մասնագետի խոսքը մեջբերել է «Goal»-ը:

Նախորդ հոդվածը‘Ալոնսո. «Գվարդիոլան և Մոուրինյուն ի ծնե առաջնորդներ են»’
Հաջորդ հոդվածը‘Վենգեր. «Չեխն «Արսենալում» խաղացող մարզիչ է»’